Բելգիա-Իսպանիա հանդիպումը չեղյալ է հայտարարվել
Այսօր Բրյուսելում պլանավորված Բելգիա-Իսպանիա ֆուտբոլային հանդիպումը չեղյալ է հայտարարվել. որոշվել է այն չանցկացնել՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Երկուշաբթի BBC-ն տեղեկատվություն է տարածել, որ Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը Բելգիայի քաղաքացի է: Կապված դրա հետ՝ մեծացել է վտանգը, որ ահաբեկչական գործողություններ կարող են իրականացվել նաև Բելգիայում:
Այսօր Բելգիայի մայրաքաղաքում՝ Բրյուսելում, պետք է կայանար ֆուտբոլային հանդիպումը Բելգիայի և Իսպանիայի ընտրանիների միջև, և հյուրընկալված ֆուտբոլիստների անվտանգության ապահովմանը միտված միջոցառումներն ուժեղացվել էին: Չնայած դրան, բելգիական կառավարությունը հանդես է եկել խաղը չանցկացնելու դիրքերից:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև Բելգիայի արքայական ֆուտբոլային միությունն արդեն հաստատել են, որ մի շարք խորհրդակցություններից հետո որոշվել է ռիսկի չդիմել և հանդիպումը չեղյալ հայտարարել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան