Բլատտերը և Պլատինին կարող են երկարատև որակազրկում ստանալ
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող են լուրջ պատիժ ստանալ: ՖԻՖԱ-ի դատավորներին մոտ կանգնած աղբյուրները «Sky Sports»-ին հաղորդել են, որ ֆուտբոլային պաշտոնյաների որակազրկումը կարող է երկարաձգվել:
ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն մինչև հիմա հետաքննում է ֆրանսիացուն անօրինական ճանապարհով 1,35 մլն ֆունտ ստեռլինգ վճարելու գործը: Ներկա պահին Պլատինին ու Բլատտերը 90-օրյա որակազրկման փուլի մեջ են, սակայն կարող են առավել կոշտ պատիժ ստանալ:
Աղբյուրները հաղորդում են, որ եթե պաշտոնյաները մեղավոր ճանաչվեն, կարող են 5 տարով զրկվել ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:
Հետաքննությանը կարող են խանգարել Բլատտերի առողջական խնդիրները: Դատարանում կքննարկեն Պլատինիի գործը, իսկ Բլատտերի ցուցմունքները վճռորոշ նյութ են այդ գործում:
Տեղեկություններ կան, որ դատը կարող է ավարտվել մինչև ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները, որոնք նշանակված են 2016 թ. փետրվարի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան