Դեշամ. «Ուզում ենք ցուցադրել, որ հպարտ ենք՝ ներկայացնելով Ֆրանսիան»
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատմել է Անգլիայի ընտրանու հետ ընկերական խաղի նշանակության մասին, որը կկայանա այսօր, «Ուեմբլի» մարզադաշտում:
«Իմաստ չունի անդրադառնալ խաղն անցկացնելու որոշմանը, որովհետև այն դեռ շաբաթ օրվա առավոտյան է ընդունվել: Այստեղ ենք՝ մեր երկիրը, մեր դրոշի գույները հպարտորեն ներկայացնելու համար:
Հինգշաբթի կայացած խաղի ընթացքում պայթյուններ լսեցինք, բայց այդ ժամանակ ոչ ոք չհասկացավ, թե ինչ է կատարվում: Թիմերը կատարվածի մասին միայն խաղավերջում իմացան: Գերմանիայի հավաքականը մարզադաշտում մնալու ցանկություն հայտնեց, և մենք միացանք նրան: Կստեմ, եթե ասեմ, որ խաղից հետո գիշերը կարճ էր:
Այս իրավիճակում բառեր գտնելը դժվար է: Մենք ցավակցում ենք այս ողբերգության զոհերի ընտանիքներին: Առաջիկա խաղը միայն մարզական մրցակցություն չէ: Պատրաստվում ենք ցուցադրել, թե որքան հպարտ ենք՝ ներկայացնելով Ֆրանսիան:
Երախտապարտ ենք անգլիացիներին ու ողջ աշխարհին աջակցության համար: Ես միշտ պատասխանատվություն եմ զգացել՝ հանդես գալով ազգային հավաքականում: Այսօր այդ պատասխանատվությունն ավելի մեծ է:
Լասսանա Դիարրան գրել է. «Սպորտը ոչ կաշվի գույն ունի, ոչ կրոն»: Սպորտը միշտ պետք է այդպիսին մնա: Ֆրանսիան միշտ կհիշի կատարված իրադարձությունները: Մենք երկու օր ունեինք՝ ուշքի գալու, սակայն դեռ կատարվածի ազդեցության տակ ենք»,- ասել է Դեշամը:
Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր երեկոյան, սկիզբը՝ Երևանի ժամանակով 24:00-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան