«Էլ Կլասիկոյից» առաջ նույնիսկ բուտերբրոդները կստուգեն»
Մադրիդում կառավարական պատվիրակ Դոնկասան հայտարարել է, որ առաջիկա շաբաթ օրը կայանալիք «Ռեալ»-«Բարսելոն» հանդիպումից առաջ անվտանգության առավելագույն միջոցառումներ կձեռնարկվեն: Այս մասին հայտնում է goal.com-ը:
«Մուտքի մոտ նույնիսկ բուտերբրոդները կստուգվեն,- հայտարարել է Դոնկասան՝ հենվելով այն փաստի վրա, որ «Բենֆիկայի» երկրպագուները «Վիսենտե Կալդերոն» ճայթռուկներ են տարել սենդվիչների մեջ:- Դա այն դեպքն է, երբ ամեն ինչ պետք է առավելագույն վերահսկողության տակ պահել: Ֆրանսիացի երկրպագուները մարզադաշտից հանգիստ հեռացան՝ երգելով հիմնը: Դա օրինակ է այն բանի, որ անհրաժեշտ է չվախենալ ու աջակցել միմյանց»:
Նախկինում «Էլ Կլասիկոյի» ժամանակ անվտանգությունը 1000 մարդ էր ապահովում, սակայն այս անգամ նշված թիվը կավելանա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան