«Եվրո-2016»-ին նախապատրաստությունն ընթանում է ըստ պլանի
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները, մեկնաբանելով ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը, որ «Եվրո-2016»-ի եզրափակիչ փուլը չի տեղափոխվի այդ երկրից, նշել են, որ մրցաշարին նախապատրաստության կազմակերպումն աշխատում է ժամացույցի պես:
Ֆրանսիայում վստահ են, որ Փարիզում կատարված ահաբեկչական ակտերը խուճապի ալիք չեն բարձրացնի, և այն երկրպագուները, ովքեր պլանավորել են Ֆրանսիա, չեն հրաժարվի իրենց մտադրությունից: Ճիշտ է՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը ցանկանում է վերանայել մարզադաշտերում անվտանգության ապահովման կազմակերպման գործը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան