Կոնտե. «Աշխատում ենք արդյունքի համար»
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ռումինիայի ազգային թիմի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ վերջին խաղում «Սկուադրա աձուրան» 1:3 հաշվով զիջել է Բելգիայի ընտրանուն:
«Հավաքականի մարզչի դերում ինձ շատ լավ եմ զգում, գոհ եմ աշխատանքից, որը կատարում եմ,- մասնագետի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Նոր պայմանագրի մասին կխոսենք միայն մեծ մրցաշարից հետո: Ամեն ինչ կախված կլինի արդյունքից: Մենք աշխատում ենք արդյունքի համար, որովհետև միայն դրանով են գնահատելու մեր աշխատանքը: Միայն արդյունքի հասնելուց հետո կմտածենք մնացած բաների մասին:
Ուզում ենք ակտիվ ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ՝ դա է ճիշտ ճանապարհը: Ռումինիայի հավաքականի հետ հանդիպումը կարևոր թեսթ է մեզ համար: Դա այն է, ինչ մենք փնտրում ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան