Մեսսին, Ռակիտիչը և տեր Շտեգենը վերադարձել են ընդհանուր խումբ
Շաբաթ օրը «Ռեալի» հետ կայանալիք «Էլ Կլասիկոյին» նախապատրաստվող «Բարսելոնի» խաղացողներին են միացել Լիոնել Մեսսին, Իվան Ռակիտիչը և դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
«Բարսելոնը» եռօրյա հանգստից հետո վերսկսել է մարզումները, և ամենագլխավորն այն է, որ մարզմանը մասնակցել են թիմի առաջատարները: Այսպես՝ Լիոնել Մեսսին հոկտեմբերին 26-ին ստացած վնասվածքից հետո մարզավիճակ է ձեռք բերում: Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վնասվածք էր ստացել նոյեմբերի 4-ին, ԲԱՏԷ-ի հետ խաղում: Ընդհանուր խմբում է եղել նաև տեր Շտեգենը, ով բացակայում էր ստոմատոլոգիական միջամտության պատճառով:
Նշենք, որ առաջիկա շաբաթ օրը «Ռեալը» և «Բարսելոնը» կհանդիպեն «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Կատալոնյան ակումբն «Արքայական թիմին» 11-րդ տուրից հետո գերազանցում է 3 միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան