«Բավարիան» նոր պայմանագրեր կառաջարկի Նոյերին ու Բոատենգին
«Բավարիայի» ղեկավարությունը որոշել է նոր պայմանագրեր առաջարկել դարպասապահ Մանուել Նոյերին և պաշտպան Ջերոմ Բոատենգին: Գերմանական ակումբը մտադիր է նրանց հետ համագործակցության երկարաձգման գործն ավարտել մինչև Նոր տարի: Այս մասին տեղեկացնում է «Kicker»-ը:
Բոատենգի բնավորության պատճառով նրա հետ նոր պայմանագրի ստորագրման հարցն ամենաբարդն էր, սակայն մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պնդել է, որ այդ ֆուտբոլիստը պետք է մնա «Բավարիայում»: Նրան կառաջարկվի նոր պայմանագիր ստորագրել մինչև 2021 թ. ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան