Խավիեր Պաստորե. «Իմ երկու ընկերները զոհվել են»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն խոստովանել է, որ իր երկու ընկերները զոհվել են Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական ակտի ժամանակ: Արգենտինացու խոսքերով՝ նրանք «Բատակլան» թատրոնում են եղել, որը ահաբեկիչները գրոհի են ենթարկել:
«Իմ երկու ընկերները զոհվել են Ֆրանսիայում,- Պաստորեի խոսքերը մեջբերել է «Teleocho»-ն:- Նրանք ապրում էին իմ տան հարևանությամբ և այդ երեկո թատրոն էին գնացել… Ես պետք է վերադառնամ Ֆրանսիա և աշխատեմ այսուհետ նույնպես կատարել պրոֆեսիոնալ պարտականություններս: Բայց դա հեշտ չի լինի: Տարօրինակ է վերադառնալ այնտեղ և Փարիզը տեսնել այն ամենից հետո, ինչ կատարվել է: Հույս ունեմ, որ խաղաղությունը կվերադառնա այդ քաղաք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան