Ռոնալդուն կարծում է, որ Բենզեման կարող է ստանալ «Ոսկե գնդակը»
Մադրիդյան «Ռեալի» առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ «Ոսկե գնդակի» իրական հավակնորդների թիվը բավական մեծ է, և ոչ միայն Մեսսին, այլ նաև Բենզեման է նրանց շարքերում: Հիշեցնենք, որ վերջինս հայտնվել է սկանդալի մեջ՝ կապված Վալբուենային սադրելու հետ:
«Եվրոպայում ուժեղ հարձակվողները շատ են: Օրինակ՝ Անգլիայում, Գերմանիայում: Խոսքը Ռունիի, Ագուերոյի, Լևանդովսկու ու Նեյմարի մասին է: Բենզեման նույնպես օպտիմալ վիճակում է: Նրանք շատ են, սակայն ես կրկին ուզում եմ տիրանալ «Ոսկե գնդակին»: Տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան մինչև տարեվերջ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է «Sport»-ը: