Մեր պատվիրակությունը վերադարձավ աշխարհի 2015 թ. սամբոյի առաջնությունից
Նոյեմբերի 17-ին Մարոկկոյից վերադարձավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ Կասաբլանկա քաղաքում անցկացված աշխարհի սամբոյի առաջնությունից հայրենիք բերելով երկու մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Բրոնզե մեդալ է նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը, իսկ 52 կգ քաշային, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վանաձորցի սան Տիգրան Կիրակոսյանը տիրացել է արծաթե մեդալի:
Եվս հինգ մարզիկ զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը` վարկանշային միավորներ բերելով հավաքականին:
Այսպիսով՝ 2015 թ. աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հայաստանցի սամբիստների նվաճած մեդալների թիվը հասավ 20-ի:
Ավբելացնենք, որ դեկտեմբերի 4-7-ը կացկացվի նաև Եվրոպայի դեռահասների (կադետների) առաջնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան