Սուսերամարտիկները մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ են նվաճել
Վրաստանի Քութաիսի քաղաքում ավարտված սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ: Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող: Խոցասուսերակիրների պայքարում երրորդ տեղն է գրավել Ռազմիկ Վարդանյանը: Տղաների ճկասուսեր ձևում բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Դալաքյանը, իսկ աղջիկների խոցասուսեր ձևում Էմմա Պողոսովան նույնպես գրավել է երրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
«Մենք մի մեդալ բաց թողեցինք, քանի որ առաջատար Արփինե Աթոյանը ճկասուսեր ձևում նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ և մեկ հաղթանակ տոնելուց հետո այլևս չկարողացավ մրցել: Անձամբ իմ սպասելիքները շատ ավելի բարձր էին: Ունենք հաղթող և մրցանանակիրներ, ամեն դեպքում` կարողացանք լավ մասնակցել»,- նշել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:
Հայաստանի երիտասարդական ընտրանին մրցաշարին ներկայացել էր 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան