Սահմանադրության նախագծի քննարկումներին անլուրջ վերաբերմունքն անթույլատրելի է. Աղվան Վարդանյան
Սահմանադրության հանրաքվեի քարոզարշավը թևակոխում է եզրափակիչ փուլ, և շատ կարևոր է փաստաթղթին համարժեք լուրջ, բովանդակային քննարկումը: Անլուրջ վերաբերմունքն անթույլատրելի է: Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Սահմանադրությունը խաղի համընդհանուր կանոններ են, որոնցով ապրելու են բոլորը՝ և «այո», և «ոչ» ասողները, և ընդդիմությունը, և իշխանությունները: Դաշնակցությունն ընդդիմություն է և վճռական «այո»-ի կողմնակից, ինչպես նաև կողմնակից է խորհրդարանական համակարգին», -հավելեց դաշնակցական պատգամավորը:
Նրա պնդմամբ, Հայաստանում այսօր գրեթե բոլորն են փոփոխություն ցանկանում, իսկ դրական փոփոխություն հնարավոր է համակարգը, գործող մեխանիզմները արմատապես փոխելու, իշխանությունն ապակենտրոնացնելու, ընդդիմության դերը մեծացնելու, դատական համակարգը անկախացնելու միջոցով:
«Մեր համոզմամբ, նոր սահմանադրությունը ասվածի հիմքերը ստեղծում է», -հավելեց խորհրդարանականը:
Նա անդրադարձավ նաև «ոչ»-ը քարոզոներին ու ցավ հայտնեց, որ նրանք չեն մտնում բովանդակային քննարկումների մեջ:
«Նրանց «ոչ»-ը փաստացի «այո» է գործող սահմանադրությանը, որին ժամանակին «ոչ» են ասել: Բայց դա իրենց գործն է:Մի բան անթույլատրելի է, երբ որոշ քարոզիչներ պնդում են, որ իրենցից ոչ մի բան կախված չէ, միևնույնն է իշխանություններն անցկացնելու են», -հայտարարեց դաշնակցականը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան