Շատ կուզենայի` հեծանիվով ման գայինք. ԱԺ նախագահ
«Հայաստանի Ազգային ժողովը և մեքենաների, և ֆինանսական տեսակետից, թեկուզ եթե Դանիայի խորհրդարանի հետ համեմատենք, ծիծաղելի վիճակի մեջ կընկնի», -այսօր ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո նրա հայտարարությանն արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, եթե նշված մեքենաները չլինեին, մի քանի անգամ ավելի էին լինելու բյուջեի ծախսերը:
«Իհարկե ես էլ շատ կուզենայի` էնպիսի մթնոլորտում ապրեինք, որ հեծանիվով ման գայինք, շատ կցանկանայի, որ անվտանգություն սպասարկողներ չլինեին: Յուրաքանչյուր պետություն իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես հնարավոր է սուղ պայմաններով առաջ գնալ մանավանդ մեր պետության պես պետությունը: Էդ խանդը որտեղից ձեր մեջ: Հլա դուք պատկերացրեք` մեքենա չունենա Ազգային ժողովը, ինչպիսի ծախսեր կունենա. Մի քանի անգամ ավելի», -հավելեց Սահակյանը:
Նիկոլ Փաշինյանի մատնանշած 82 ծառայողական մեքենաների մասին խոսելով, Ազգային ժողովի նախագահը ասաց, որ դրանցից 30 «որպես լոմ կանգնած է»: Նա հորդորեց ժողովրդին թյուրիմացության մեջ չգցել ու հավելեց. «Ժողովուրդը ասում է` յեքա գերանը չտեսար, ասեղը տեսա՞ր»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան