Խորհրդարանը արագացված կարգով քննարկում է Թևան Պողոսյանի նախագիծը
Այսօր Ազգային ժողովը արագացված կարգով սկսեց քննարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական առաջարկը` ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու մասին: Պատգամավորն առաջարկում է կրճատել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչող գրավոր հարցերը` լինեն երկուսը: Նրա առաջարկներից է նաև հարցի և պատասխանի ժամկետների սահմանափակումը. հարցի ու պատասխանի համար` երկուական րոպե, իսկ արձագանքների համար՝ մեկական րոպե:
«Սա հնարավորություն կտա ավելի շատ հարցեր հնչեցնել: Սրանով կնպաստենք նաև նոր մշակույթի ձևավորման», -ներկայացրեց Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով, խորհրդարանական բոլոր խմբակցությունները կողմ են եղել, բացի «Օրինաց երկիր» խխմբակցությունից:
Նախագիծը, ինչպես հարակից զեկուցող ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը ասաց, իրենք հակված են մերժել: Ըստ նրա պատճառաբանության, բոլոր պատգամավորները բացառությամբ մի քանի դեպքի, հասցնում են հարցեր ուղղել կառավարության անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան