Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը մնում է պաշտպանական ոլորտի առաջնայնություններից. Նահապետյան
2016 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերն աննշան են ավելացել և առանցքային գերակայությունների առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքերով՝ պաշտպանական քաղաքականության առաջնային ուղղություններից շարունակելու են մնալ հայրենական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը: Հաջորդ տարի նախատեսված են հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքներ, որոնք ուղղված են ՀՀ պաշտպանական համակարգում ժամանակակից և բարձր տեխնոլոգիաների ներդրմանն ու կիրառմանը:
«Սահմանված միջացառումների իրականացման արդյունքում ռազմաարդյունաբերական համակարգում կունենանք որոշակի ձեռքբերումներ»,- ասաց Կ.Նահապետյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի շարունակվելու է «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք միջոցառումների իրականացումը:
Նա միաժամանակ նշեց, որ կշարունակեն համագործակցությունը խորացնել դաշնակից երկրների հետ, մասնավորապես, խոսքը վերաբերում է պաշտպանողական և հարձակողական սպառազինություններին, հեռահար և ճշգրիտ խոցման նորագույն միջոցների ձեռքբերմանը, ռազմատեխնիկական բնագավառում համատեղ ձեռնարկությունների, հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծմանը, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի նորգմանն ու արդիկանացմանը:
Հաջորդ ուղղությունը, ըստ Կ.Նահապետյանի, ռազմական կրթությունն է, մասնավորապես, կկարևորվի ԶՈՒ-ում անհրաժեշտ կադրերի պատրաստումն ու անհրաժեշտ որակավորման բարձրացումը:
«Առաջիկա տարում, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ուշադրության առանցքում է պաշտպանական համակարգի ԶՈՒ համալրումը՝ պայմանագրային զինծառայողների թվաքանակի ավելացման, զորակոչի կազմակերպման գործում բարեփոխման հստակ ծրագրի իարկանացման, ԶՈւ օպտիմալացման և կառուցվածքային փոփոխությունների միջոցով»,-ասաց նա՝ հավելելով, որ դրան զուգահեռ կարևորվում է առողջապահական և պարենային ծառայությունների որակի բարձրացման անհրաժեշտությունը:
Նշվեց նաև, որ ուշադրություն կդարձվի ռազմաբժշկական հաստատություների վերանորոգմանը:
«Մեր ուշադրության կետրոնում է լինելու զինծառայողների և նրանց ընտանքիների, զոհված և վիրավորված զինծառայողների սոցիալական ապահովության խնդիրը: Այս առումով խնդրո առարկա են զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը, բնակարաններով ապահովումը, ավճար, որակյալ բուժսպասարկումը, միանվագ դրամական աջակցությունը և այլն»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը՝ հավելելով, որ դրանց համար անհարաժեշտ են հավելյալ միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան