17-ամյա հայուհին մահացել է Փարիզի ահաբեկչության ժամանակ
17-ամյա ֆրանսահայ Լոլա Ուզունյանը, որն արդեն մի քանի օր է՝ անհետ կորած էր համարվում, գտնվել է մահացած: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 17-ամյա հայուհին, որն այդ օրը ներկա է եղել Բատակլան թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին, կորել է: Նա համերգին եղել է հոր հետ և իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը փրկվել էր:
Նշենք, որ Twitter սոցիալական ցանցում #rechercheParis հեշթեգով Լոլայի ընկերները փորձում էին գտնել նրան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին