Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ, նոյեմբերի 26-ին՝ Ռուսաստան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նոյեմբերի 24-ին կմեկնի ԱՄՆ, իսկ նոյեմբերի 26-ին՝ Մոսկվա, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատին:
Այսօր ավելի վաղ Փարիզում է եղել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին և ցավակցություն հայտնել ֆրանսիացի ժողովրդին: Նա հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Փարիզում, ինչի հետևանքով մահացել էր 129 մարդ, իսկ տուժածների քանակը կազմել է 352, որոնցից 99-ի վիճակը ծայրահեղ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան