Ռուսաստանը սուզանավից թևավոր հրթիռներով հարվածել է ԻՊ-ի դիրքերին
Ռուսաստանը «Калибр» տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» մայրաքաղաքին: Հրթիռները արձակվել են Միջերկրական ծովում գտնվող ռուսական սուզանավից: Սա նմանատիպ սպառազինության առաջին պրակտիկ կիրառությունն է: Նման կերպ Ռուսաստանը պատասխանել է ահաբեկչության հաստատված լուրերին, որոնց պատճառով Եգիպտոսում կործանվեց ռուսական A321 չվերթի ուղևորատար ինքնաթիռը: Այս մասին հաղորդում է «РБК» գործակալությունը:
Ռուսական արտգործնախարարությանը մոտ կանգնած աղբյուրները գործակալությանը հայտնել են, որ ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը Միջերկրական ծովի արևելյան ափից թևավոր հրթիռներով հարվածներ է հասցրել սիրիական Ռաքքա քաղաքի ուղղությամբ, որը «Իսլամանակն պետություն» ահաբեկչական կազմակերպության մայրաքաղաքն է համարվում:
Հարվածի հետևանքները վերլուծվում են օդային և տիեզերական հետախուզության միջոցների օգնությամբ:
Խոցման նշանակետեր են դարձել իսլամիստ-գրոհայինների մարզումների վայրերը, ռազմական բազաները, պահեստները և գրոհայինների տեղակայման վայրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան