Իրանը հերքում է լեգենդար հրամանատար Սոլեյմանիի՝ Սիրիայում զոհվելու մասին տեղեկատվությունը
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Սիրիայում զոհվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի իր աղբյուրներին:
ԻՀՊԿ-ի ներկայացուցիչը, արձագանքելով իսրայելական ԶԼՄ-ների՝ Սոլեյմանիի զոհվելու վերաբերյալ տարածած տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Սովորաբար իսրայելցիներն իրենց իղձերն ու ցանկությունները փորձում են ներկայացնել նման կեղծ տեղեկատվությունների միջոցով, և գեներալ Սոլեյմանիի մասին լուրը ևս այդ շարքից է»:
Նշենք, որ իսրայելական «Դեբկա» լրատվական գործակալության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Հալեպի շրջակայքում Սիրիայի հակակառավարական խմբավորումների դեմ մղած մարտի ընթացքում զոհվել է ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Հավելենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերը Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ ակտիվ ներգրավված են ինչպես սիրիական, այնպես էլ իրաքյան զարգացումներին: Իրանցի բարձրաստիճան զինվորականն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր. «Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությունը» և այլ ահաբեկչական խմբավորումներն ինչպիսի ծանր հարված ստացան, վստահաբար կարելի է պնդել, որ այս խմբավորման վախճանը մոտենում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա