Քաղաքական 18:15 17/11/2015 Հայաստան

ԱԺ-ն հատուկ ընթացակարգով քննարկեց Թևան Պողոսյանի հեղինակած նախագիծը

Ազգային ժողովն այսօր  հատուկ ընթացակարգով քննարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Պատգամավորն առաջարկում է հստակեցնել  խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գրավոր և բանավոր հարցերով կառավարությանը դիմելու կարգը:

Թևան Պողոսյանի խոսքերով՝   նախագծով առաջարկվում է սահմանել, որ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորները կարող են հնչեցնել միայն երկու գրավոր հարց, որից հետո կհնչեն բանավոր հարցերը:  Բացի այդ, առաջարկվում  է սահմանափակել հարց ու պատասխանի տևողություն՝ 3 րոպե հարց տալու ժամանակը հասցնել 2 րոպեի,  իսկ արձագանքների համար՝ 1-ական րոպե, ինչը կնպաստի, որ ավելի շատ հարցեր հնչեցվեն: 

Պատգամավորի խոսքերով՝  նոր ընթացակարգով առաջարկվում է 2-ական հարցի իրավունք տալ նախ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ապա կոալիցիայի անդամ խմբակցությունների երկուական պատգամավորներին:

«Հաճախ ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է փոխել այս կարգը: Ներկայացված նախագծով 2 գրավոր հարցերից հետո առաջինը հնչում են ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների, այնուհետև, ոչ ընդդիմադիր խմբակցությունների 2-ական հերթագրված պատգամավորների և դրանից հետո հերթագրված մյուս  պատգամավորների հարցերը: Այսպիսով, ներկայացված ընթացակարգի շնորհիվ առավել շատ պատգամավորներ հնարավորություն կստանան հարցեր ուղղել կառավարությանը»,- ասաց նա:

Նախագծի հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ տեղեկացրեց, որ նախագիծը մանրամասն քննարկել են հանձնաժողովում. «Եթե խորհրդարանում չլինի կոնսենսուս այս հարցով, հակված չենք, որ կյանքի կոչվի այն, որովհետև իսկապես փորձում ենք ձեռք տալ մի խնդրի, որը մեր պառլամենտարիազմին է վերաբերում, կուզենայի, որ բոլոր խմբակցություններն իրենց դիրքորոշումները հայտնեն, որ իմանանք` ինչ են անում»,- ասաց նա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց ՀՀԿ-ին չմտածել, որ իրենք հավերժ մեծամասնություն են լինելու և իրենք են որոշելու: Նրա խոսքերով՝ այս փոփոխությունը դրական է, քանի որ շատ դեպքերում հարց տվողը պատմական էքսկուրսի է վերածում հարցը՝ սկսում է բրոնզի դարից, հետո հասնում է քարե դար: Այսպիսով, ըստ Ն.Զոհրաբյանի, ինքը պաշտպանում է այս նախագիծը, քանի որ գտնում է, որ գրագետ պատրաստված պատգամավորը կարող է իր մտքերը հնչեցնել նաև 1 րոպեի ընթացքում:

Հովհաննես Սահակյանն էլ արձագանքելով՝  ասաց. «Հիշեցնեմ,, որ նաև Կլեոպատրիայի ժամանակահատվածից էլ են մեջբերումներ արվում: Իսկ ՀՀԿ-ն հավերժ կլինի մեծամասնություն, թե ոչ, ապա դա ժողովուրդն է որոշում»:

Նաիրա Զոհրաբյանի արձագանքը չուշացավ. «Փաստորեն  խորհրդարանում Կլեոպատրիայի ժամանակաշրջանի հետ կապված լուրջ փորձառություն կա: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի նախագծին, ապա այն ճկուն է դարձնում խորհրդարանական համակարգի մեր գործիքը, քանի որ պարտադիր չէ հարց տալուց սկսել 16-րդ դարից և հասնել 21-րդ դար: Ինչ վերաբերում է գրավոր հարցին, ապա այն միանշանակ պետք է հանվի, քանի որ շատ անգամ մեծամասնության պատգամավորները պայմանավորվում են կառավարության ներկայացուցչի հետ և բենեֆիսը շքեղացնելու համար հարցը որոշվում է, պատգամավորը շնորհակալություն է հայտնում, հետո նա է շնորհակալություն հայտնում և այլն»:

Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նույնպես կողմ արտահայտվեց նախագծին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:52
«Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու քաղաքապետի՝ ՔՊ-ի կողմից չեղարկված թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը թեև...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից պատճառաբանում էին, թե Վրաստանն արգելում է ավտոմեքենաների ներկրումը, քանի որ դրանք...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ՝ Էլինար Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վաճառել է...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում լուրեր են...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՆԳ Նախարար նշանակվելուց ուղիղ մեկ շաբաթ անց Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել է ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
08:38
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
08:37
«Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում այս օրերին բուռն քննարկում են ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ճանապարհներ փակ են, դժվարանցանելի
Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սևանի ՃՈ հենակետից դեպի Դիլիջանի թունել ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աղբյուր` Panorama.am
23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}