ՀԱԿ-ը Ջհանգիրյանին էլ «կորցրեց». «Իրատես»
«ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը»: Չխոսկան պատգամավորը վերջերս «բլբուլ» է կտրել: Եվ դա, պարզվում է, պատահական չէ: Այս շրջանում և խորհրդարանական, և արտախորհրդարանական ընդդիմադիրները իշխանությունների հետ «սիրախաղի» մեջ են, «սակարկվում» է նրանց ապագայի հարցը: Ոմանք նորից խորհրդարանի փափուկ աթոռն են ուզում, մյուսների նկրտումներն ավելի մեծ են: Այս «իրարանցման» մեջ է նաև Գագիկ Ջհանգիրյանը»:
«Իրատես»-ի տեղեկություններով, նրան իշխանության ներկայացուցիչներից մեկը բավականին հետաքրքիր առաջարկ է արել, որից նախկին զինդատախազը չի կարողացել հրաժարվել: Հիմա էլ մնալով ընդդիմադիրի «շապիկի» մեջ, պատրաստվում է իշխանական ապագա «թռիչքին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան