Եթե Լևոն Զուրաբյանը փաստեր ունի, թող դիմի ՍԴ. «Իրատես»
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ քարոզարշավն ընթանում է խախտումներով, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, և իրենք, այդ փաստերն աչքի տակ ունենալով, դիմելու են ՍԴ:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, «Այո»-ի քարոզչական շտաբի անդամ Դավիթ Հարությունյանից «Իրատես»-ը հետաքրքրվել է՝ աղաղակող խախտումների մասին լուրերն օբյեկտիվության հատիկ ունե՞ն:
«Միակ օբյեկտիվության հատիկն այն է, որ նրանք ընտրում են ոչ թե ամբոխավարական, այլ օրենսդրությամբ նախատեսված ճանապարհը: Այսինքն, կուտակել փաստեր և դիմել սահմանադրական դատարան»,- հռետորական պատասխան է տվել իշխանության ներկայացուցիչը:
Դիտարկմանը՝ ընդդիմությունը խոսում է դպրոցի տնօրեններին հրահանգ «իջեցնելու» մասին։
«Ես նման խախտումների ականատես չեմ եղել և ոչ էլ տեղեկություն ունեմ: Բայց եթե նրանք ունեն, պիտի հավաքեն, դիմեն ՍԴ, ինչպես խոստանում են»,- ասել է Դավիթ Հարությունյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան