Նախնական տվյալներով Լոռու մարզում քամու պատճառած վնասի չափը կազմել է 311 մլն դրամ
Լոռու մարզի ողջ տարածքում նոյեմբերի 12-ին ուժեղ քամին լուրջ վնասներ է հասցրել ինչպես բնակֆոնդին, կոմունալ տնտեսությանը, այնպես էլ՝ կոմունիկացիոն ցանցերին: Նախնական տվյալներով, վնասի չափը կազմել է 311 միլիոն դրամ: Ուժեղ քամին ավերածություններ էր պատճառել մարզի 48 համայնքներում, առավելապես տուժել են Ալավերդի և Վանաձոր քաղաքային համայնքները: Վանաձորում վնասի չափը կազմել է շուրջ 66 մլն դրամ, Ալավերդում՝ 47 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նշենք, որ նոյեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրավիրել էր արտակարգ խորհրդակցություն քամու պատճառած վնասները, աղետի հետևանքները կարճ ժամանակամիջոցում վերացնելու հարցերի շուրջ և հանձնարարել արագ կերպով համայնքներում ձևավորել հանձնաժողովներ՝ վնասի չափերը ճշտելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
- Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում մի քանի տասնյակ գյուղեր հոսանքազրկված են
- Ուժեղ քամին Հայաստանի մի քանի մարզերում ավերածություններ է գործել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան