Հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու հիմքում ընկած է օրենսդրության կատարելագործումը. Ճշմարիտյան
Այս նիստով սկիզբ է դրվում մի աշխատանքի, որը մինչ այժմ չի եղել: Այս մասին այսօր կազմակերպված Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումային հարցերով խորհրդի առաջին նիստի ժամանակ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Նիստում քննարկվելու են առևտրի և ներդրումային ոլորտների զարգացմանն ուղղված բոլոր հարցերը՝ խոչընդոտներից սկսած վերջացրած սանիտարական պահանջներով»,-նշեց նախարարը:
Նրա խոսքերով, միևնույն ժամանակ, բացահայտվելու են նաև մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում մեր ունեցած խնդիրները կամ փոխադարձ աջակցության իրականացումը:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին և հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն՝ Ճշմարիտյանն ասաց, որ դրա հիմքում առաջին հերթին ընկած է օրենսդրության կատարելագործումը. «Դրա արդյունքում մենք ունենում ենք գործարար միջավայրի բարելավման ցուցանիշներ, պետական և մասնավոր հատվածի մինիմալ շփումների իրականացում, ինչպես նաև պետական չինովնիկից կախված որևէ հարաբերության մինիմալացում, որը ամբողջ աշխարհի փորձն է»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է խաղի հավասար պայմաններ ապահովել բոլոր գործարարների համար. ԱՄՆ դեսպան
- Մեկնարկեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան