Ջավախքում բացվելու է «Թումո» կենտրոն
Ջավախքում բացվելու է«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այս մասին հայտարարել է կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը` «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ:
«Ջավախք նյուզ» կայքի հաղորդմամբ, «Թումո» կենտրոնի բացման համար ներկայումս առաջնահերթ խնդիրը համապատասխան շենքի ընտրությունն է։ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը լինելու է Ախալքալաքում:
«Կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը փլատակ վիճակի մեջ են, և մեծ աշխատանք է պահանջվում դրանք բարեկարգելու համար։ Մոտավորապես երկու տարի անհրաժեշտ կլինի վերանորոգման, անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման համար»,- ասել է Մարի Լու Փափազյանը:
Նրա խոսքով, կստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։ Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության։
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ստեղծվել էր չորս տարի առաջ: Կենտրոններ կան Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները