Քիսինջերը հավանական է համարում Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման ձեռք բերումը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հնարավոր և նույնիսկ հավանական է համարում Արևմուտքի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման ձեռք բերումը՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարելու համար: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնի քաղաքական գործիչը հայտարարել է Վաշինգտոնում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում անցկացված համաժողովի ժամանակ:
«Ռուսաստանը փորձում է կանխել արմատական իսլամիստական (սպառնալիքի) հայտնվելն ու համախմբումը, և այդ առումով նրանց նպատակները զուգահեռ են մերին»,- նշել է Քիսինջերը:
«Այնպես որ՝ ես տեսնում եմ հնարավորություն, իրականում նույնիսկ հավանականություն, որ մենք կարող ենք փոխադարձ ըմբռնման գալ Ռուսաստանի հետ»,- հավելել է նա:
Աղբյուրի փոխանցմամբ`ավելի վաղ համաժողովում ելույթ է ունեցել ԿՀՎ ղեկավար Ջոն Բենանը, ով ես արտահայտվել է ՌԴ-ի հետ այս հարցում սերտ համագործակցության օգտին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան