Աշխարհի ամենաթանկ դեմքը
ԱՄՆ Միսիսիպի նահանգի բնակիչ 41-ամյա Պատրիկ Հարդիսոնը տանը բռնկված հրդեհի հետևանքով ստացել էր բազմաթիվ այրվածնքեր: Նա դեմքի բացառիկ վիրահատության է ենթարկվել: Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:
Վիրահատությունն իրականացվել է Նյու Յորքի կենտրոնական հիվանդանոցում, տևել է 26 ժամ: 41-ամյա Պատրիկին փոխպատվաստել են հեծանվային պատահարի հետևանքով մահացած 26 տարեկան Դեյվիդ Ռոդեբահի դեմքը:
Վիրահատության արդյունքում տղամարդը ձեռք է բերել ամբողջովին նոր դեմք՝ ներառյալ ականջներ, քիթ, շուրթեր, աչքերի վերին և ստորին հատվածներ: Վիրահատությանը մասնակցել է 150 բժիշկ՝ Էդուարդո Ռոդրիգեսի գլխավորությամբ:
Հաղորդվում է, որ մահացածի դեմքի մասերի հեռացումը և այրվածքներով տղամարդու դեմքին դրանց փոխպատվաստումը տեղի է ունեցել համաժամանակ, նրանք գտնվել են կողք կողքի դրված վիրահատական սեղանների վրա:
«Ամեն ինչ պետք է կատարյալ ճշգրտությամբ արվեր, տեղաշարժումները պետք է բացառվեին ներառյալ ոսկորները, մկանները, նյարդերը»,- նշել է վիրահատությունը կատարած բժիշկը:
Վիրահատության բարեհաջող ավարտից հետո դոնոր հանդիսացած երիտասարդի մայրը, ով տվել էր իր համաձայնությունը, ասել է, որ Պատրիկը գեղեցիկ տեսք ունի: Իր հերթին, Պատրիկը շնորհակալություն է հայտնել դոնորի ընտանիքն՝ նշելով, որ ի դեմս իրեն նրանք կարող են տեսնել իրենց բարության արտացոլանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան