Հունաստանում երկրաշարժի հետևանքով զոհեր կան
Հունաստանում երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ և 4 վիրավոր: Վնասվել են որոշակի շենքեր և շինություններ: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ-ից:
Նախարարությունից մանրամասնում են, որ այսօր ժամը 17.02-ին ՍՊԾ ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.10-ին (Գրինվիչի ժամանակով` 07:10-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.750 և արևելյան երկայնության 20.550 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան), օջախի 12 կմ խորությամբ և 6.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ: