Կան ընդդիմադիրներ, որ բերանները մինչև ստամոքսները բացում են. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին բարկացրել են առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների հայտարարությունները, և նա այսօր ԱԺ հայտարարությունների ժամին այլ թեմայով իր հայտարարության մի քանի րոպեն նվիրեց նրանց հասեցին որակումներ անելով:
«Կարծես օրինաչափություն է, որ ընդդիմադիր դաշտը տեսնում է, որ պարտված է ու անելիք չունի, փորձում է տուրք տալ իրենց այն խոսքերին, որ փողոցային աուդիտորիային է հարիր: Բերանները մինչև ստամոքսները բացում են, որն ինձ համար անընդունելի է: Ես բազմիցս կոչ եմ արել, որ եթե կան քաղաքական խնդիրներ, ուրեմն դրանք փորձենք քաղաքական բառապաշարով միմյանց հետ լուծել և ոչ թե այս ամբիոնը կամ հեռուստատեսությունը օգտագործել ու անուններ դնել մարդկանց: Ամոթ է, որ մեր ժողովուրդը լսում ու տեսնում է, որ մեր խորհրդարանում նման պատգամավորներ կան: Հարգելի գործընկերներ, մեր ժողովուրդը նման մարդկանց այլևս չի ուզում լսել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան