Իշխանությունը հրահանգել է ապահովել 2013-ի նախագահական ընտրությունների «արդյունքները». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների համար Երևանի պատասխանատուներին արդեն իսկ ասվել է, որ նրանցից պահանջվում է ապահովել միայն 2013 թվականի նախագահական ընտրությունների «արդյունքները»:
Թերթը հիշեցնում է, որ Երևանում Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 208 հազար ձայն, որը ընդհանուրի 46 տոկոսն էր, սակայն մայրաքաղաքի տեղամասերի մեծ մասում իշխանության թեկնածուի «ձայները» կազմել էին քվեների մոտ 20-ից 25 տոկոսը:
«Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի ձայները իշխանությունները ծրագրում են ապահովել մոտ 500 գյուղերի հաշվին: Դրանք հիմնականում կլինեն այն համայնքները, որտեղ ընդդիմությունը չի կարողացել ընտրական հանձնաժողովի անդամ նշանակել և հաստատ վստահված անձ ևս չի ունենա: Իսկ մեծ քաղաքներում կձգտեն արդյունքներն «անաղմուկ» կեղծել, որպեսզի ավելորդ ուշադրություն չհրավիրեն իրենց վրա»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան