Ս.Ալեքսանյանին պատկանող բժշկական կենտրոնը հիվանդներին մարզերից տեղափոխելու համար ուղղաթիռ կունենա. «Հրապարակ»
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա» բժշկական կենտրոնը շուտով նոր մասնաշենք կունենա, իսկ հիվանդներին մարզերից տեղափոխելու համար նախատեսված ուղղաթիռ, հավանաբար՝ եկող տարի։
««Նատալի ֆարմն» է բանակցում, պիտի ստանդարտներին համապատասխան տեղ ունենանք, որ վեռտալյոտ էլ բերենք, եկող տարի հաստատ կունենանք»,-«Հրապարակ»-ի լրագրողին ասել է հայտնի մականունով գործարարը, որը սուպերմարկետների, շաքարի, դեղագործական և այլ բիզնեսներից ու արտադրություններից բացի նաև առողջապահական հիմնարկ է պահում։
Մասնաշենքի բացումը, ի դեպ, նախատեսում են մեկ ամսից: Նախկինում պատգամավորը պնդում էր, թե իր ընկերներից մեկն է նվիրելու ուղղաթիռը հիվանդանոցին, սակայն այսօր խոստովանում է, որ դրա գնման համար բանակցություններ են ընթանում։ Թե որ երկրի և որ ընկերության հետ, Ալեքսանյանն ասել է, թե տեղյակ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան