Բռնաբարության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Ա. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ամուսնու հետ վիճաբանելուց հետո, դուրս է եկել տանից և զբոսնել: Գիշերվա ժամին հանդիպել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց ուղեկցությամբ գնացել է ոստիկանության բաժնի վարչական շենք, որտեղ վերջիններս իրեն հարցեր են ուղղել տանից հեռանալու պատճառների մասին, ապա առաջարկել են վերադառնալ տուն, սակայն ինքը հրաժարվել է: Այնուհետև ինքը դուրս է եկել ոստիկանության բաժնի վարչական շենքից, շարունակել է զբոսնել, որի ընթացքում իրեն է մոտեցել ոստիկանության ծառայողը և առաջարկել է միասին գնալ սրճելու: Ինքն ընդունել է առաջարկը, ոստիկանության ծառայողի հետ գնացել հյուրանոցային համալիր, որտեղ վերջինս իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան