Երևանում առգրավված 257կգ սիգը մանկատներին, տուն-ինտերնատներին և հատուկ դպրոցներին է հանձնվել
Շարունակվում են Սևանա լճի «սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներ, կազմակերպվում են ստուգայցեր նաև Սևանա լճի վրա և «Սևան» ԱՊ տարածքում: Այս մասին հայտնում են ԲՆ մամուլի ծառայությունից:
Նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հանրապետության խոշոր համայնքների հանրային առևտրի կետերի հարակից տարածքներում, բացահայտվել են «սիգի» վաճառքի դեպքեր:
Մասնավորապես` նոյեմբերի 10-ից 17-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացրած միջոցառումների ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներն առգրավել են համապատասխանաբար 279հատ (257կգ ) և 43-հատ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզերից) «սիգ» տեսակի ձուկ:
Մինչ այդ նախորդ երեք շաբաթների ընթացքում առգրավվել էր 333 հատ (176.5 կգ ) «սիգ» և 54,4 կգ «կարաս» տեսակի ձուկ: Ընդհանուր առմամբ վերջին մեկ ամսում Բնապահպանական պետական տեսչության տարածքային ստորաբաժանումների շրջայցերի արդյունքում առգրավվել է 655 հատ (453.5կգ) «սիգ» տեսակի և 54.4 կգ. «կարաս» տեսակի ձուկ:
Երևանում առգրավված ձկները հատկացվել են Արաբկիր վարչական տարածքի «Արշավիր և Պայծառ Աբրահամյանների» բարեգործական ճաշարանին, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, Երևանի «Նիկողոս Տիգրանյանի» անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ին, «Նորքի տուն-ինտերնատ»ՊՈԱԿ-ին և Նոր Նորքի բարեգործական ճաշարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան