Լիցենզավորվել է տաքսի ծառայություն մատուցող մոտ 8000 տրանսպորտային միջոց
Հունվարի 6-ից մինչև նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում լիցենզավորվել է 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում լիցենզավորման համար ներկայացված դիմումներից մերժվել է 9-ը: 4 հայտ մերժվել է այն պատճառով, որ տրանսպորտային միջոցի ղեկը եղել է աջակողմյան, իսկ 5-ը՝ լիցենզավորվող ֆիզիկական անձի վարորդական իրավունք չունենալու համար:
2015 թվականի հունվարի 6-ից սահմանվել էր Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու լիցենզավորման նոր կարգ, որով պարզեցվել է տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը:
Երևանում տաքսի ծառայություն մատուցելու համար ամսական տուրքի չափը 12 հազար դրամ է, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում, ամսական տուրքը 8000 դրամ է, 700 գյուղական համայնքներում՝ 5000 դրամ, իսկ 183 սահմանամերձ բնակավայրերում ամսական տուրքը կազմում է 4000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան