Փորձաքննություն. A321-ում պայթուցիկ առարկաների հետքեր են հայտնաբերվել
ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական A321 օդանավի էլեմենտների փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են պայթուցիկ առարկաների հետքեր: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
«Անձնական իրերի, բեռների ու ինքնաթիռի մասերի հետազոտություն է իրականացվել: Այն բոլոր առարկանների վրա, որոնք ես թվարկեցի, հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ առարկաների հետքեր»,-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլում զեկուցել է ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորդնիկովը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ռուսական «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանման պատճառով զոհվել է 224 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- A321-ի զոհերի հիշատակին նվիրված Շևչուկի երգի ընթացքում հանդիսատեսը ծնկել է. (տեսանյութ)
- Ռուսական A321-ի կործանման պատճառը «եգիպտական հատուկ ծառայությունների դավաճանությունն է». Ռուսական ԶԼՄ
- Մասնագետները հակված են ռուսական A321-ում ռումբի պայթյունի վարկածին
- ԱՄՆ հատուկ ծառայություններ. «ԻՊ»-ը քննարկել է A321-ի ոչնչացումը
- A321 օդանավերի շահագործումը կասեցվել է լրացուցիչ ստուգումների անցկացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան