Դատավորը պատասխանատու չի դառնում խորհրդարանի առաջ. Ֆարմանյան
«Այո և ոչ» հեռուստաշոուի մասնակիցներին, ովքեր հանրապետության մարզերում Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ են իրականացնում, այսօր հյուրընկալել է Գյումրին: Հանրապետության երկրորդ քաղաքի հրապարակում հավաքվել էին հիմնականում դպրոցների մանկավարժներ, որոնց կողմերի ներկայացուցիչները բացատրում էին սպասվող փոփոխությունները:
«Սահմանադրության նախագծով խաղի նոր կանոններ են սահմանվում դատական համակարգի համար և դատավորին տրվում է ազատ գործելու հնարավորություն: Ասվում է, որ դատարանի նախագահը կարող է նշանակվել խորհրդարանի կողմից և եթե ընդդիմությունն էլ է աջակցում այդ թեկնածուին, նա կարող է ընտրվել: Բացի այդ, դատավորը պատասխանատու չի դառնում իրեն ընտրած քաղաքական մարմնի` խորհրդարանի ու նաև կառավարության առաջ», -հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նկատելով, որ գործող Սահմանադրությամբ դատավորները նշանակվում են նախագահի կողմից և Արդարադատության խորհրդին են պատասխանատու:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Սահմանադրությունը ուժեղացնում է ընդդիմությանը, որը մեզ շատ պետք է. Կարինե Աճեմյան
- Լավ Հայաստան ունենալու համար ամեն ինչ մեր ձեռքում է. Հրայր Թովմասյան
- Երբ ասում ենք` ոչ, նշանակում է համաձայն ենք, որ ոչ մի բան չփոխվի. Արթուր Եղիազարյանը` մարալիկցուն
- «Շիթիլը հիմա ենք տնկում, որ հետո բերքը տեսնենք»
- Բա որ էդ միամանդատ պառլամենտը թայֆաբազությա՞ն վերածվի.
- Թ.Գևորգյան. Քանի դեռ չունենք ուժեղ գաղափարական կուսակցություններ, պառլամենտական մոդելին անցնելն անիմաստ է
- Խորհրդարանական մոդելը թույլ կտա լավագույնս ապահովել երկրի անվտանգությունը. Արման Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան