Սուպերմարկետում գողացված համակարգիչ վաճառելու փաստով քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկից հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ հարմարեցված բանալու միջոցով բացել է Երևանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկի դուռը և մուտք գործել բնակարան:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը նշված բնակարանում բնակվել է վարձակալության հիմունքներով և ցուցմունք է տվել առ այն, որ բնակարանից գողացվել է «Տոշիբա» ֆիրմայի համակարգիչ, ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկա, տեսախցիկ և դրամապանակներ:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողացված համակարգիչը հոկտեմբերի 16-ին վաճառվել է սուպերմարկետի 2-րդ հարկում գործող տաղավարներից մեկի աշխատակցին: Վերջինիս ինքնությունը պարզվել է, համակարգիչը առգրավվել է։
Քրեական գործով ստացվել են սուպերմարկետում տեղադրված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է այն անձը, ով վաճառել է համակարգիչը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրությունում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան