Կառավարությունում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված հարցեր
Հանքարդյունաբերության բնագավառը գտնվում է իր ամենօրյա ուշադրության ներքո: Այսօր կառավարությունում տեղի ունեցած հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետն ընդգծել է՝ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել ոլորտի ձեռնարկությունների զարգացմանը, քննարկել նրանց մտահոգող յուրաքանչյուր հարց և խնդիր: Կառավարության ղեկավարը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է այս բնագավառի ձեռնարկությունների հետ շարունակել ինտենսիվ շփումները, լսել ոլորտի հետագա զարգացմանն առնչվող առաջարկությունները, քննարկել դրանք և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ դրանք կյանքի կոչելու համար:
Խորհրդակցությանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցել է հանքարդյունաբերական ոլորտի զարգացման միտումների և միջազգային շուկայում գունավոր մետաղների գների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ՀՀ տնտեսության մեջ մեծ դերակատարում ունեցող այս ոլորտում ընթացիկ տարում արձանագրվել է տնտեսական աճ, ինչին էապես նպաստել են նոր ներդրումային ծրագրերի կյանքի կոչումն ու արտադրական ծավալների ավելացումը:
Այնուհետև քննարկվել են հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետագա զարգացմանը, նախատեսվող նոր ներդրումային ծրագրերին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ կատարվելիք քայլերին, ոլորտում առկա խնդիրներին, միջազգային շուկայում գունավոր մետաղների գների տատանումներին վերաբերող մի շարք հարցեր, ներկայացվել են առաջարկություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան