Արմավիրի մարզում ավազակային հարձակում կատարած երկրորդ անձը կալանավորվել է
Արմավիրի մարզի Սամաղար գյուղում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մեջ կասկածվող երկորդ անձը հայտնաբերվել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նոյեմբերի 4-ին, ժամը 3-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք՝ ձեռնոցներով, տան մուտքի դուռը հրել-բացելով մտել են 1933 թ. ծնված Հրաչիկ Խ.-ի տուն, ծեծի ենթարկել նրան և կնոջը` 1937 թ. ծնված Կասյա Խ.-ին, կապել նրանց, պահանջել և ստացել 300.000 դրամ, 50.000 ռուբլի, մոտ 450.000 դրամ արժողության ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ` նոյեմբերի 16-ին պարզվել էր, որ գործով դեռևս չպարզված մեկ այլ անձի հետ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված Գարուշ Ա.-ն:
Գարուշ Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և նա կալանավորվել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 17-ին պարզվել է, որ Գարուշ Ա.-ի հետ ավազակային հարձակումը կատարել է 1991 թ. ծնված Գուրգեն Ս.-ն:
Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի նշված հոդվածի հատկանիշներով և նա կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա