Նոր փոստային բացիկ նվիրված ՀՀ նախագահի մրցանակին
ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությունը:
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են, որ մարման պաշտոնական արարողությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Տեխնիկական տվյալներն են.
Անվանական արժեքը՝ 240 ՀՀ դրամ
Տպաքանակը՝ 500 հատ
Դիզայներ` Վահագն Մկրտչյան
Տպարանը՝ AMPG Group, Հայաստան: