ԲՀԿ-ն ու «Ալյանս»-ը առաջիկա ընտրություններին հնարավոր է դաշինքով մասնակցեն. «Հրապարակ»
Ակնհայտ ջերմացել են ԲՀԿ-ականների և ԲՀԿ-ից դուրս եկած ու սեփական կուսակցությունը՝ «Ալյանսը» հիմնադրած Տիգրան Ուրիխանյանի հարաբերությունները: Վերջերս ԲՀԿ-ն անգամ ողջ կազմով կողմ է քվեարկել Ուրիխանյանի նույնականացման քարտերով ընտրության նախագծին: ԱԺ դահլիճում և միջանցքներում, ի տարբերություն նախկինի, ականատես ենք լինում նախկին ու ներկա ԲՀԿ-ականների ջերմ շփումներին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ երևույթին, Ուրիխանյանի հայտարարած ընդդիմադիր նոր կոնսոլիդացիայի շրջանակներում քննարկվում է նաև ապագա ընտրություններում ԲՀԿ-«Ալյանս» դաշինքով մասնակցելու հարցը։ Այդպե՞ս է. «Հրապարակ»-ի հարցին Ուրիխանյանն առանց խոսքի, բազմանշանակ ժպտացել է։ Միայն պարզ չէ, թե ինչպես են համագործակցելու իրեն ընդդիմադիր հռչակած «Ալյանսն» ու իշխանությունների սիրելի ԲՀԿ-ն: