Օդանավում թռիչքի ժամանակ կինը փորձել է բացել դռները
British Airways ավիաընկերության օդանավում, որն ուղևորվել է Լոնդոնից Բոստոն, արտակարգ դեպք է գրանցվել. հարբած և ոչ սթափ վիճակում գտնվող մի կին փորձել է թռիչքի ժամանակ բացել վթարային ելքի դռները, գրում է Sky News-ը։
30-ամյա կնոջ վարքը ավիաընկերությունն իր հայտարարության մեջ որակել է «բուռն», ինչի հետևանքով օդանավի անձնակազմը կանչել է ոստիկանություն մինչև վայրէջք կատարելը։ Իսկ վայրէջք էլ ստիպված են եղել կատարել ծրագրվածից կես ժամ շուտ։
Մասաչուսեթսի ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, որին համարել են «ոչ սթափ առանց կասկածների»։ Ավիաընկերությունը չի բացառել ահաբեկչական հարձակումների հետ կապը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան