Սոցիոլոգ. Հարցված քաղաքացիների 65 տոկոսի 2/3 դեռ կողմնորոշված չէ՝ «այո», թե «ոչ»
«Հանրաքվեն քաղաքացիական ակցիա է, միջքաղաքական, միջկուսակցական պայքարի հետ կապ չունի: Ամեն ոք նոր Սահմանադրությունը գնահատում է սեփական շահերի տեսակետից, որը կուսակցության հետ կապ չունի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Ըստ նրա, Սահմանադրությունը պետություն-քաղաքացի փոխհարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է, խաղի կանոններ է, կուսակցությունը երկրորդական դերակատարություն ունի:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը նոյեմբերի 5-10-ը Հայաստանի բոլոր մարզերում անցկացրել է սոցիալական հարցում, որին մասնակցել է 3300 մարդ:
Ըստ հարցման արդյունքների, հարցվածների 25 տոկոսին չի հետաքրքրում քաղաքականությունը, հանրաքվեն, 10 տոկոսը հաստատ չի մասնակցելու հանրաքվեին: Մնացած 65 տոկոսի 2/3 դեռ կողմնորոշված չէ, այսինքն՝ քարոզարշավի թիրախը նրանք են:
Ա. Ադիբեկյանն ասաց, որ հարցումը ցույց է տվել, որ ամենաչկողմնորոշվածները կանայք են, տնային տնտեսուհիները: Երիտասարդները բավականին կողմնորոշված են, բայց գտնելը դժվար է՝ բուհերում աշխատել չի լինում, նրանց տանը գտնելը դժվար է:
Ամենակողմնորոշվածները բարձրագույն կրթություն ունեցողներն են, ովքեր մասնավոր ծառայողներ են, փոքր և միջին բիզնեսի սեփականատերերը, քանի որ նրանք շատ լավ զգում են քաղաքական տատանումները, ազդում է անմիջապես բիզնեսի վրա:
Ա. Ադիբեկյանի խոսքով, չկողմնորոշվածների մի մասին պետք է պատմել գործող Սահմանադրությունը ինչու է փոխվելու, բարեփոխումներով ինչ է առաջարկվում, իսկ մի մասն ընդհանրապես չգիտի, որ նման հանրաքվե է լինելու:
««Այո»-ի կամ «ոչ»-ի հասնելու համար պետք է չկողմնորոշվածներին բերել ընտրատեղամաս և ասել՝ ինչ կլինի ասա «ոչ» կամ «այո»: Եղանակը կարող է ակտիվությունը նվազեցնի, քանի որ շատ մարդիկ կան, որ հագուստ չունեն անձրևի կամ ձյան ժամանակ տանից դուրս գալու համար»,- ասաց սոցիոլոգը:
Ըստ նրա, կարևոր են անձնական շփումները. «Այս առումով իշխանության ռեսուրսը շատ մեծ է: Քաղաքապետերն այս ընթացքում արձակուրդում են, եթե ուզում ես գտնել՝ շտաբներում են: Ունենք 915 համայնք, 815-ը գտնվում է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հսկողության տակ: Համայնքի ղեկավարը, որ անձամբ մտնի տները, բավականին ձայներ կբերի: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ եմ են սահմանադրական փոփոխություններին, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը ոնց որ թե դեմ են, բայց դժվար թե նրանք կարողանան տալ քաղաքական պաստառ, «ոչ» ասողները չեն լսելու այդ ուժերի կոչերին, տեսնելու են՝ բարեփոխումները օգուտ կբերեն իրենց, թե ոչ և կգնան քվեարկության»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում