Թուրքիայում կառավարության ձևավորումը հետաձգվել է
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից կառավարություն կազմելու հանձնարարություն է ստացել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սպասվում էր, որ Դավութօղլուն այսօր կամ ամենաուշը վաղը պետք է ներկայացնի հանրապետական Թուրքիայի 64-րդ կառավարության կազմը: Սակայն երեկվա Էրդողան-Դավութօղլու հանդիպումից հետո հայտարարվել է, որ նոր կառավարության նոր կազմի ձևավորումը կարող է հետաձգվել մինչև ուրբաթ (նոյեմբերի 20), քանի որ ևս մեկ երկկողմանի հանդիպման անհրաժեշտություն կլինի:
Աղբյուրը նշում է, որ նոր կառավարության հետ կապված ամենաշատ քննարկվող հարցը էկոնոմիկայի նախարարի ընտրության հարցն է: Պաշտոնի հավանական թեկնածուներից է նախկինում տարբեր գերատեսչություններ գլխավորած, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Նոր կառավարությունում ավելացվել է նաև փոխվարչապետների քանակը` 4-ից դառնալով 5:
Աղբյուրը նշում է, որ կուլիսներում քննարկվւմ է նաև Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքին ևս նախարարական կաբինետում ընդգրկելու հարցը: