ԱՄՆ-ն բարձր է գնահատում ՀՀ մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններում. Բրիջիթ Բրինք
ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական գործողություններում, նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ի ուժերի կազմում: Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
Նա նշեց, որ ահաբեկչության, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը համընդհանուր պայքար է, որի շուրջ պետք է աշխատեն բոլոր երկրները:
Բրիջիթ Բրինքի խոսքով, ԱՄՆ ղեկավարությունն ակտիվ աշխատում են ԻՊ դեմ պայքարի ուղղությամբ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վիեննայում հանդիպել է տարբեր երկրների, այդ թվում նաև ՌԴ ներկայացուցիչների հետ՝ փորձելով միասին նախանշել պայքարի ընդհանուր մի ուղի:
«Կարծում եմ՝ դրական տեղաշարժեր, որոշ համաձայնություններ կան, որ կլինի անցումային շրջան Սիրիայում, կլինեն ժամկետներ, թե ինչպես դա պետք է իրականացվի»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի