Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զավեշտալի է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Հայաստանի վարած «օկուպացիոն քաղաքականության հետևանքով» ևս տուժում է ահաբեկչությունից:
Ինչպես ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը, մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս ահաբեկչին՝ Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի:
«Մի պետություն, որը ղարաբաղյան պատերազմի ժամանակ իր զինված ուժերում օգտվել է միջազգային ահաբեկիչների՝ Շամիլ Բասաևի, Խատաբի ուղղակի ծառայություններից, չեմ կարծում, որ իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարից: Երբ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո համապատասխան երկրների համապատասխան ծառայությունները ֆիքսել են Ալ Քաիդայի զանգերը դեպի այդ երկրի մայրաքաղաքի համապատասխան մարդկանց, չեմ կարծում, թե նա իրավունք ունի պայքարել ահաբեկչության դեմ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը հիշեցրեց 1928 թ-ին Ադոլֆ Հիտլերի ասած խոսքեր՝ իր շարժման մասին. «Իմ շարժումը փաստացի քրիստոնեական է: Եվ մենք տեսանք, թե որքան էր այդ շարժումը քրիստոնեական: Որքան Ադոլֆ Հիտլերի գլխավորած շարժումն էր քրիստոնեական, այնքան էլ Ադրբեջանի ղեկավարությունն իրավունք ունի խոսել ահաբեկչության դեմ պայքարի մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան