Քննարկվում է Տուլայի վթարից տուծաներից մեկին Երևան տեղափոխելու հարցը
Ողջ ծավալով շարունակվում է Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցների բուժումը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու տուժածից մեկը տեղափոխվել է հիվանդասենյակ, քննարկվում է նրա երկրորդ վիրահատության հարցը:
Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական: Քննարկվում է կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող մյուս հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 9 մարդ, տուժել ՀՀ քաղաքացիներ:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայի ՃՏՊ-ի հետևանքով տուծած ՀՀ քաղաքացիներից ութը դեռ ՌԴ հիվանդանոցներում են
- Տուլայում վթարից տուժածներից 12-ը կմնան Ուզլովայա քաղաքի և Կիրեևսկի շրջանի հիվանդանոցներում
- Տուլայում վթարված ավտոբուսի ուղևորների առողջության և հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը
- Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում