Պետք է մարդու մեջ վիրուսների ժամանակ դիմակներ կրելու ինքնագիտակցությունը բարձրացնել. համաճարակաբան
Գրիպը և դրա տիպի հիվանդությունները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով և դրանից խուսափելու համար պետք է կիրառել համապատասխան միջոցներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց համաճարակաբան, Հայաստանի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն Աշոտ Դավիդյանցը:
Համաճարակաբանը հորդորեց խուսափել հիվանդի հետ գտնվել մեկ տարածքում, գտնվելու դեպքում էլ կրել համապատասխան դիմակներ, եթե դա չի կրում հիվանդը:
«Սակայն կան վիրուսի տեսակներ, որոնք փոխանցվում են ոչ ձեռքերի, սնունդի միջոցով: Կլինի բնակարան, թե աշխատանքային վայր, պետք է մակերեսները մաքուր պահել, ձեռքերն ամեն ուտելուց առաջ անպայման լվանալ»,-ասաց մասնագետը:
Նա նաև նկատեց, որ պետք է ստեղծել կուլտուրա այս սեզոններում ման գալ դիմակով, եթե մարդը հիվանդ է և ցանկանում է գալ ձեր տուն, չամաչել նրան ասել, որ գալ պետք չէ, որով էլ մարդու մեջ ինքնագիտակցությունը մեծացնում է հիվանդ ժամանակ տանը մնալու:
Դավիդյանցը խորհուրդ տվեց խուսափել ինքնաբուժությունից և դիմել բժշկի, բարդ հետևանքներից խուսափելու համար, թոքաբորբերից և երկարատև բուժումներից զերծ մնալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան