«Զվարթնոց» օդանավակայանում անվտանգությունը խստացվել է. ՀԺ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անվտանգության ավելի խստացված միջոցառումներ են նախատեսված աշխատակիցների և ուղեբեռների զննման առումով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը:
Անվտանգության միջոցառումների խստացումը, ըստ նրա, պայմանավորված է Փարիզի Ահաբեկչության հանգամանքով:
«Ուղևորներն առանձնապես չեն զգալու խստացումներ: Առաջիկայում կսկսեն կոշիկները ստուգել, միայն դա է, որ ուղևորներին թեթև անհարմարություն կպատճառի: Մնացած հարցերում ուղևորները չեն զգալու այդ խստացումներն ու ուժեղացումները»,- ասել է Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան